շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովի հանրապետական փուլի մասնակցության հրավեր

«Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովի հանրապետական փուլի մասնակցության հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կանցկացվի «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովի հանրապետական փուլը՝ նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև ժամանակակից մանկավարժական մոտեցումներին հաղորդակից դարձնելու նպատակով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ աշխատաժողովը տեղի կունենա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում. մասնակցության հայտը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել հղմամբ:

«Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովն իրականացվում է երկու՝ մարզային և հանրապետական փուլերով: Աշխատաժողովի կազմակերպման բովանդակային պատասխանատուն «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամն է:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն՝ 010-599-619 հեռախոսահամարով:

  • Կիսվել: