ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից

«Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպու­թյուններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա:

Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում խթանել ուսման հնարավորությունների զարգացումը, հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին։

Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածություն: Թեկնածությունները հնարավոր է ներկայացնել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից. ինքնաառաջադրված հայտերը չեն ընդունվում։ Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվում:

Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կցված նյութից, ինչպես նաև կազմակերպության կայքէջից:

Փաստաթղթերի ամբողջական փաթեթը, լրացված՝ համաձայն ձևաթղթի, պետք է ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ (էլ. փոստ՝ [email protected]) մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը:

  • Կիսվել: