ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կադանս Անսամբլն ու Կադանս Պարախումբը առաջին անգամ հավաքվել էին մեկ հարկի տակ

Կադանս Անսամբլն ու Կադանս Պարախումբը առաջին անգամ հավաքվել էին մեկ հարկի տակ

Օրեր առաջ Կամերային երաժշտության տան պատերը ականատես էին աննախադեպ հանդիպման․ Կադանս Անսամբլն ու Կադանս Պարախումբը առաջին անգամ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ ծանոթանալու, կիսվելու և կառուցելու մի նոր ստեղծագործական աշխարհ։

Հանդիպումը, որ մինչ այդ կարող էր թվալ միայն միտք կամ երազանք, այժմ ստացել էր իր առաջին շոշափելի մարմնավորումը։

Երաժիշտներն ու պարողները՝ արվեստի երկու ինքնաբավ, բայց անբաժան տարերքները, փոխանակվել էին իրենց փորձով, գաղափարներով ու տեսլականներով։ Այս յուրահատուկ հանդիպումը նախադեպ չուներ, և դրա ընթացքը ևս հաստատեց՝ սպասվում է ոչ միայն համագործակցություն, այլև մշակութային նոր ալիք, որը կբացի նոր հորիզոններ։

  • Կիսվել: