հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգով ներկայացրել է արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ

«Հովեր» պետական կամերային երգչախումբը համերգով ներկայացրել է արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ «Արևմտաեվրոպական կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ» խորագրով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Համերգին հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Համերգն իր ներկայությամբ պատվել է նաև մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Ծրագրում ընդգրկված էին մի շարք ստեղծագործությունների առաջին կատարումներ. կոնցերտմայստեր՝ Տիգրան Մեսրոպյան, երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան»,-նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: