Հայաստանի մասին պատմող ֆիլմը՝ աշխարհի լավագույն զբոսաշրջային ֆիլմերի շարքում
BBC-ի նկարահանած «Sunrise in Armenia» ֆիլմը այս պահին զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը աշխարհի լավագույն զբոսաշրջային ֆիլմերի ցուցակում՝ ըստ CIFFT (Միջազգային զբոսաշրջային ֆիլմերի կոմիտե) հեղինակավոր փառատոնի ընթացիկ քվեարկության, հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Այս կարևոր միջազգային հարթակում Հայաստանը ներկայանում է իր գեղատեսիլ բնությամբ, հարուստ մշակույթով և յուրահատուկ գրավչությամբ։
Քվեարկությունը կշարունակվի մինչև տարեվերջ:
«Դուք ևս կարող եք ձեր ներդրումն ունենալ Հայաստանի ճանաչման գործում՝ դիտելով, տարածելով և քվեարկելով ֆիլմի օգտին»,– նշում են Զբոսաշրջության կոմիտեից։
Քվեարկելու համար անցեք հետևյալ հղումով․ https://www.cifft.com/world-tourism-film-awards