շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստանի կինոյի հիմնադրամն առանձին տաղավարով կմասնակցի  Բեռլինալեի կինոշուկային

Հայաստանի կինոյի հիմնադրամն առանձին տաղավարով կմասնակցի Բեռլինալեի կինոշուկային

Հայաստանի կինոյի հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ փետրվարի 13-19-ը կմասնակցի Բեռլինալեի շրջանակում գործող Եվրոպական կինոշուկային (EFM), որտեղ կներկայանա առանձին տաղավարով։ 

Այս մասին հայտնում են հիմնադրամից և շեշտում, որ այն նպատակ ունի ամրապնդելու հայկական կինոյի հեղինակությունն ու դերակատարությունը միջազգային կինոաշխարհում: 

«Սիրով հրավիրում ենք բոլոր հայ կինոգործիչներին միանալ մեզ EFM-ի հայկական տաղավարում։ Սա բացառիկ հնարավորություն է կազմակերպելու հանդիպումներ, աշխատանքային քննարկումներ միջազգային գործընկերների հետ և համատեղ ջանքերով նպաստելու հայկական կինոյի զարգացմանն ու ճանաչելիությանն աշխարհի ամենահեղինակավոր կինոշուկաներից մեկում։ Սպասում ենք ձեզ սիրով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: