շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով նոր կյանք կստանա՝ դառնալով Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. Ավինյան

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով նոր կյանք կստանա՝ դառնալով Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. Ավինյան

Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը շուտով նոր կյանք կստանա՝ դառնալով Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Յուրօրինակ ճարտարապետական շինությունը զարմացնում է իր հմայքով թե՛ դրսից, թե՛ ներսից։ Շենքի ներսի որմնանկարները, որոնք կրում են հայկական և պարսկական մոտիվներ, ստեղծել են հայ վարպետները։

Թանգարանը դառնալու է Երևանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը, որը կգրավի թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին՝ ներկայացնելով մեծ նկարիչ Մարկոս Գրիգորյանի ժառանգությունն ու արվեստը՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: