«Բնություն». Փելեշյանը վերադառնում է նոր ֆիլմով
"Կինոաշխարհ" պարբերականը հայտնում է, որ Արտավազդ Փելեշյանի "Բնություն" ֆիլմը կցուցադրվի "Masters" պատվավոր կատեգորիայում: Այս բաժնում ընդգրկվել են հայտնի ռեժիսորների նոր ֆիլմեր, ինչը հնարավորություն է տալիս հանդիսատեսին տեսնել ժամանակակից աշխարհը՝ ռեժիսորների աչքերով:
"Փելեշյանը վերադառնում է նոր ֆիլմով, որը կոչվում է "Բնություն", որտեղ նա շարունակում է ուսումնասիրել շրջակա միջավայրի հետ մարդու դիմակայությունը, ինչը նրա ստեղծագործության կենտրոնական թեման է։ Այս ֆիլմը, որն իրենից ներկայացնում է տեսողական Էլեգիա, վճռականորեն ճանաչում է բնության գերազանցությունը, որը կարող է հանդարտեցնել մարդկային հավակնությունները",-ասվում է փառատոնի կայքում:
Ապրիլի 28-ից մայիսի 7-ը Չոնջուում կցուցադրվի 217 ֆիլմ՝ 57 երկրներից:
Այս նյութը հասանելի է նաևРусский