երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ

Ազգային ժողովից տեղեկացնում են, որ շաբաթվա ընթացքում «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
 
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել և զրուցել է Ամերիկայի հայկական համագումարի Ամառային փորձնակների ծրագրի մասնակիցների հետ։
 
 
Պատգամավոր Ջուլիետա Ազարյանը հյուրընկալել է «Գերմիոնա» կրթական համալիրի աշակերտներին և ուսուցիչներին:
 
Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին ընդունել է խորհրդարանական Շիրակ Թորոսյանը:
 
Պատգամավոր Էմմա Պալյանը հանդիպել է Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի սաների հետ:
 
Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի ներկայացուցիչների հետ էլ զրուցել է խորհրդարանական Էսթեր Այվազյանը։
 
 
Հանդիպումների ընթացքում օրենսդիրները պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ հարաբերություններին, իրականացվող կրթական ծրագրերին:
 
Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում ու թանգարանում, ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևել խորհրդարանի աշխատանքներին:

  • Կիսվել: