շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Առնո Բաբաջանյանին նվիրված երեկո՝ Թբիլիսիում

Առնո Բաբաջանյանին նվիրված երեկո՝ Թբիլիսիում

Հունվարի 25-ին Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-գիտամշակութային կենտրոնում կայացավ հայ մեծն կոմպոզիտոր, դաշնակահար և մանկավարժ Առնո Բաբաջանյանի 104-ամյակին նվիրված միջոցառում, գրում է aliq.ge-ն:

Միջոցառմանը հնչեցին Բաբաջանյանի հայտնի ստեղծագործությունները, այդ թվում՝ «Էլեգիա», «Հարսնացուն հյուսիսից», «Երևան» և այլն:

Բաբաջանյանի ստեղծագործությունները կատարեցին ինչպես Հայաստանից ժամանած երաժիշտները, այնպես էլ Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի և «Հայարտուն» գրական մշակութային հասարակական կազմակերպություն արտիստները:

Երեկոյին ներկա էր Առնո Բաբաջանյան որդին՝ Արա Բաբաջանյանը, ով նաև Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի ղեկավարն է.

«Մենք 1991 թվականից սկսած ամեն տարի կազմակերպում ենք երեկո՝ նվիրված հայրիկիս ծննդյան օրվան: Երբեմն այդ երեկոները ավելի մեծամասշտաբ են լինում: Ես իմ պարտքն եմ համարում միշտ հնչեցնել հորս ստեղծագործութունները, քանի որ ինչպես ասում են՝ մարդն ապրում է այնքան, քանի դեռ նրան հիշում են», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդցծեց Արա Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ մշակույթը պահպանելը անչափ կարևոր է, ինքն էլ հենց դա է անում.

«Ես շատ եմ նեղվում, երբ մեզ ասում են, որ մշակույթ չունենք. Հակառակ՝ հայերիս մշակույթը այնքա՜ն հարուստ է: Մենք ունենք հիանալի արվեստագետներ՝ նկարիչներ, երաժիշտներ: Եթե մենք նրանց հիշատակը չպահենք՝ ապա հայ չենք», — հավելեց կրտսեր Բաբաջանյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: