շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ամանորյա տոնական դիմակահանդես-պարահանդես

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի ամանորյա տոնական դիմակահանդես-պարահանդես

Ամանորի առթիվ դեկտեմբերի 25-ին ժամը 19։00-ից սկսած «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կանցկացվի տոնական դիմակահանդես-պարահանդես։

Համերգասրահի շքեղ սրահներում կհնչի կենդանի երաժշտություն, կլինեն պարեր ու ջերմ տրամադրություն: 

Համերգասրահի պատմական շենքից լսվող զանգերի ղողանջը և փողային նվագախմբի կատարումներն Աբովյան փողոցը կլցնեն տոնական շնչով, իսկ դահլիճի նախասրահում գործող ամանորյա տոնավաճառը յուրահատուկ տրամադրություն կփոխանցի բոլոր մասնակիցներին։ 

«Չայկովսկի» երիտասարդական նվագախումբը դիրիժոր Դավիթ Մարուխյանի ղեկավարությամբ կներկայացնի Կամիլ Սեն-Սանսի «Կենդանիների կարնավալը» (մենակատարներ՝ Լիլիթ Զաքարյան, Անահիտ Դիլբարյան)։ 

Վիզուալ պրոյեկցիայի և հիասքանչ երաժշտության համադրությամբ մասնակիցները կտեղափոխվեն դիմակահանդեսի կախարդական աշխարհ։ Համերգային մասից հետո կսկսվի իրական խրախճանքը. պարասրահը կլցվի առեղծվածով, հանդիսատեսին կտրամադրվեն դիմակներ՝ ավելացնելով երեկոյի հմայքը։ Մասնակիցները կարող են վայելել հրապուրիչ պարային կատարումներ և պարել դիմակահանդեսի նրբաճաշակ և ոճային մթնոլորտում։ 

Տոնական երեկոն կշարունակվի արդեն սրահի ներքնահարկում՝ DJ SunBurn-ի հետ։ Կրակոտ երաժշտական ռիթմերի և լուսային միստիկ շոուի ուղեկցությամբ մասնակիցները կարող են պարել մինչև ուշ գիշեր։ Երեկոն կվարի Հայկ Պետրոսյանը։

 

  • Կիսվել: