Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մամիկոնի Մարգարյան) ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը:
Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: «Վալմար» արվեստի սրահում բացված ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 55 տարիների ընթացքում արված ինքնանկարները: