ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է «Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հրավիրում է «Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 26-ին, ժամը՝ 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սիրով հրավիրում է իր հյուրընկալ համերգասրահ «Les chemins de l’amour / Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին:

Կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ճանաչված ստեղծագործություններ՝ մեներգեր և զուգերգեր:

Երեկոյի ընթացքում ելույթ կունենան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/, ինչպես նաև՝ երիտասարդ, շնորհալի երգչուհիներ Աննա Գաբրիելյանը /սոպրանո/ և Լիանա Սիմոնյանը /սոպրանո/:

  • Կիսվել: