երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ամեն անգամ այդ թեմային անդրադառնում ենք հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. Զախարովան՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններն ավերելու մասին

Ամեն անգամ այդ թեմային անդրադառնում ենք հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչների հետ. Զախարովան՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձաններն ավերելու մասին

Ռուսաստանը ձգտելու է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում ներառել Հայրենական մեծ պատերազմի պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանման թեման։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նշենք, որ համացանցում պարբերաբար հայտնվում են ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող՝ Հայրենական Մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանների վանդալիզմի և ոչնչացման կադրեր:

Հաշվի առնելով դա՝ լրագրողը Զախարովայից հետաքրքրվել է, թե ինչպես է ռուսական կողմն արձագանքում նման գործողություններին, և արդյոք հարցը քննարկվե՞լ է Բաքվի ներկայացուցիչների հետ:

Նրա խոսքով՝ թեման ՛՛ակտիվորեն քննարկվում է Երևանի և Բաքվի հետ աշխատանքային շփումների ընթացքում՛՛:

՛՛Մենք արտահայտել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության վերաբերյալ, որտեղ էլ դա տեղի ունենա: Եվ ամեն անգամ այդ թեմային անդրադառնում ենք հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՛՛,-հավելել է նա։

Զախարովայի կարծիքով՝ Ադրբեջանի ներկայացուցիչները հասկանում են, որ Հայրենական մեծ պատերազմի պատմական հուշարձանների պահպանումը ՛՛մեր երկրների սուրբ պարտականությունն է՛՛:

  • Կիսվել: