Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է թnւրք-uիրիական սահման
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեթ Միրզոևը ժամանել է թուրք-սիրիական սահման՝ հանդիպելու թուրքական բանակի հատուկ ուժերի հրամանատարության հետ:
Ըստ Turan-ի՝ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանցի զինվորականները մասնակցել են Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության հետ հանդիպմանը:
Նշվում է նաև, որ հունվարի 24-ից պաշտոնական այցով Թուրքիայում գտնվողՄիրզոևը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի գլխավոր շտաբի պետի և այլ հրամանատարների հետ։
Աղբյուրը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, Միրզոևի այցը վկայում է Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու Բաքվի մտադրության մասին: