ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
1964-ից ի վեր «Երևան» պետական փողային նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը. Ավինյան

1964-ից ի վեր «Երևան» պետական փողային նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը. Ավինյան

Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Երևան» պետական փողային նվագախմբի 60-ամյակի հոբելյանական համերգը, կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
«1964-ից ի վեր նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը՝ հարստացնելով Երևանի երաժշտական մշակույթը բազմաժանր ծրագրերով:
 
 
Երևանի քաղաքապետարանը կարևորում է երաժշտության ու մշակույթի դերը քաղաքի կյանքում՝ աջակցելով այն նախաձեռնություններին, որոնք մեր քաղաքի մշակութային միջավայրն ավելի հարուստ ու կենդանի են դարձնում»,- նշել է նա։

  • Կիսվել: