երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վերջին մեկ տարում Հայաստանում աշխատանք է գտել 18.946 արցախցի

Վերջին մեկ տարում Հայաստանում աշխատանք է գտել 18.946 արցախցի

Վերջին մեկ տարում, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանում աշխատանք է գտել 18.946 արցախցի: Նրանց մեծ մասը մտել է մշակող արդյունաբերության, առևտրի և կրթության ոլորտ:
 
Աշխատանք չունեցող արցախցիների համար կառավարությունը նաև սկսել է զբաղվածության ծրագիր, որը ներառում է կարճաժամկետ ուսուցում, պրակտիկա և աշխատանք: Աշխատանք փնտրողների թիվ մեկ խնդիրը աշխատավարձի չափն է. Հայաստանում այն ավելի ցածր է: Մյուս խնդիրը աշխատանք գտնելն է այն բնակավայրերում, որտեղ հաստատվել են: Կամ բնակության վայրը պիտի փոխեն, կամ սկսեն մտածել նոր մասնագիտության մեջ հմտանալու մասին:
Մանրամասները՝ ռեպորտաժում։

  • Կիսվել: