ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Վերին Հոռաթաղի դպրոցում զոհված հերոսի հիշատակին դասասենյակ է անվանակոչվել

Վերին Հոռաթաղի դպրոցում զոհված հերոսի հիշատակին դասասենյակ է անվանակոչվել

Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի  միջնակարգ դպրոցում  հերոս նահատակ  Արթուր Խաչատրյանի անունը կրող  դասասենյակ է բացվել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ, դպրոցի ուսուցչուհի Մարիա Դավթյանն ասել է, որ  Արցախյան առաջին պատերազմից հետո կրթօջախի դասասենյակները կրում են պատերազմում խիզախած և իրենց կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած քաջորդիների անունները։ 

Нет описания.

«Արթուր Խաչատրյանը զոհվել է   2022թ.-ի օգոստոսին, թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից։ Որոշեցինք նրա անունով  կոչել առաջին դասարանի դասասենյակը։  Այդ առթիվ Հայրենյաց պաշտպանի օրը հիշատակի միջոցառում կազմակերպեցինք»,-տեղեկացրել է ուսուցչուհին։
Нет описания.
Նրա խոսքով` մշտապես արժևորում են հայրենիքի նվիրյալ զավակների անցած ճանապարհը, նրանց օրինակով դաստիարակում մատաղ սերնդին։

  • Կիսվել: