շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վասիլիս Մարագոսը և ԵՄ պետությունների դեսպանները հանդիպել են ԼՂ փախստականների հետ

Վասիլիս Մարագոսը և ԵՄ պետությունների դեսպանները հանդիպել են ԼՂ փախստականների հետ

Լոռու մարզ այցելության ընթացքում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ անդամ պետությունների դեսպանները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությունից:

«Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով, ՔՈԱՖ-ի հետ համագործակցությամբ, ԵՄ-ն աջակցել է երիտասարդ փախստականներին և նրանց ընտանիքներին՝ ստանալ հասանելիություն կրթական և հոգեբանական ծառայություններին»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։

 

  • Կիսվել: