Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարող են շատ ավելին անել. Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբանը նոր գրառում է կատարել
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր միկրոբլոգում ՀՀ իշխանություններին կոչ է արել ավելի ակտիվ միանալ Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործին և պարզաբանել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը: Այս մասին փոխանցում է Aravot.am-ը։
Նա մասնավորապես գրել է.
«Ես շատ շնորհակալ եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԳՆ-ն հանդես են եկել իմ պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի, և Ադրբեջանում պահվող մյուս հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների և գերիների ազատության համար։ Սա շատ կարևոր էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ ավելին անել՝ դա իրականացնելու համար։ Մենք աղոթում ենք և խնդրում նրա օգնությունն ու աջակցությունը:
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ հասնելու Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակմանը: Շատերը հարցնում են, թե ինչպես կարող է Հայաստանն օգնել Ադրբեջանում կալանավորված հայ քրիստոնյաների ազատ արձակմանը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ:
Իրականում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարող են շատ ավելին անել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։