կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թեկուզ վաղը պատրաստ եմ հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ. Մնացականյան

Թեկուզ վաղը պատրաստ եմ հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ. Մնացականյան

Թեկուզ վաղը պատրաստ եմ հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ ԼՂ խնդրի քննարկման նպատակով: Այս մասին Ինտերֆաքսի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել և պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը: Եվ ես կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը կայանում է նրանում, որ պետք է փնտրել փոխզիջումներ, ապահովել անվտանգությունը, հրաժարվել ուժի կիրառումից և մաքսիմալիստական մոտեցումներից՛՛:

Նա ընդգծել է, որ հրադադարի ամրապնդումը և մշտական միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրումը շարունակում են մնալ աշխատանքի շատ կարևոր ուղղություն:

Նախարարն ասել է, որ ՀՀ-ն հավատարիմ է մնում աշխատանքի բոլոր բևեռների շարունակմանը:  ՛՛Բնականաբար, ես իմ հերթին պատրաստ եմ շարունակել այս աշխատանքը՛՛,-ասել է նա:

Մնացականյանի խոսքով՝ Երևանի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ՛՛բացարձակ առաջնահերթություն է՛՛:

ԱԳՆ-ի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց սահմանափակումների, Արցախի համար իրական, շոշափելի անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություն է: Նա վստահեցրել է. ՛՛Մենք պատրաստ ենք աշխատել ինչպես համանախագահների, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ՝ որոշելու բանաձևեր, որոնք թույլ կտան մեզ համեմատել և չափել հնարավոր փոխզիջման չափը՛՛:

  • Կիսվել: