երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Տեղի է ունեցել Սամվել Բաբայանի և Արցախի նախագահի հանդիպումը․ մանրամասներ

Տեղի է ունեցել Սամվել Բաբայանի և Արցախի նախագահի հանդիպումը․ մանրամասներ

Սամվել Բաբայանի մամուլի ծառայության փոխանցմամբ, երեկ տեղի է ունեցել Բաբայանի և Արցախի նախագահի հանդիպումը։ Հանդիպմանը սակայն Արայիկ Հարությունյանը Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջը չի քննարկել։

Փոխարենը, ըստ մամուլի ծառայության, առաջարկել է «անդամակցել հերթական ամորֆ խորհրդակցական կոլեգիալ մարմնին», որի նպատակը և գործառույթները, ինչպես պնդում են՝ անգամ Արայիկ Հարությունյանի համար պարզ չեն եղել։ Արցախի նախագահականից դեռ այս հանդիպման մասին տեղեկություն չեն տրամադրել։

Մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Միասական հայրենիք» կուսակացության ղեկավար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանրահավաք էր կազմակերպել՝ իրեն Արցախի պետնախարար նշանակելու պահանջով։

 

  • Կիսվել: