երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ստեփանակերտում քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը

Ստեփանակերտում քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը՝ պահանջելով, որ նախագահն անձամբ դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին:

Նախագահի նստավայրի մոտ այս պահին մեծ թվով ոստիկաններ կան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում տեղի է ունենում բողոքի ակցիա, որը կազմակերվել է քաղհասարակության կողմից և կրում է ՛՛Տեռորիստ Ալիև, Արցախը հայկական է, և վերջ՛՛ խորագիրը:

Ներկաներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ Արցախյան հարցի որևիցե կարգավորման, որը կարող է ակնկալել Արցախի միավորումն Ադրբեջանին:

 

  • Կիսվել: