երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ստեփանակերտի երկնքում ապրիլյանի օրերին թշնամու բազմաթիվ անօդաչու սարքերից մեկը հաջողվել է խոցել. ԱՀ նախագահ

Ստեփանակերտի երկնքում ապրիլյանի օրերին թշնամու բազմաթիվ անօդաչու սարքերից մեկը հաջողվել է խոցել. ԱՀ նախագահ

Ստեփանակերտի երկնքում ապրիլյանի օրերին թշնամու բազմաթիվ անօդաչու սարքերից մեկը հաջողվել է խոցել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` վերահաստատելով իր խոսքերը առ այն, որ ապրիլյանի օրերին Ստեփանակերտի երկինքը եղել է անպաշտպան:

«Այսքանով թերևս եզրափակեմ այս հարցի պատասխանը: Ասածս կարող են հավաստել բոլոր ստեփանակերտցիները»,- նշեց ԱՀ նախագահը:

Նշենք, որ իր հարցազրույցներից մեկում Արայիկ Հարությունյանը հավաստել էր, որ ապրիլյան պատերազմի օրերին Ստեփանակերտի երկինքը եղել է անպաշտպան: ԱՀ նախագահի այդ հայտարարությունը հերքել է, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` հավաստելով, որ ապրիլյանի օրերին Ստեփանակերտի երկնքում թշնամու անօդաչուներ չեն թռչել:

  • Կիսվել: