երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Շվեդիա -Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ մարզադաշտում Արցախի ապաշրջափակման կոչով պաստառ հայտնվեց

Շվեդիա -Ադրբեջան ֆուտբոլային հանդիպման ժամանակ մարզադաշտում Արցախի ապաշրջափակման կոչով պաստառ հայտնվեց

Եվրո-2024-ի ընտրական փուլի Շվեդիա-Ադրբեջան խաղում տանտերերի երկրպագուների տրիբունայում պաստառ է ցուցադրվել՝ իր աջակցություն Արցախի:

Երկրպագուները պարզել են «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ պաստառը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դրոշները:
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որը տևական ժամանակ է՝ բնակվում է Շվեդիայում.
 
«Շվեդիան հայամետ է, որովհետև մարդը, մարդկային կյանքը, մարդու ազատությունները բացարձակ արժեք են այստեղ: Ինչպես որ սպասում էի, երեկ 5-0 Շվեդիան հաղթեց Հայաստանի «հարևանին», իսկ տրիբունայում Արցախի և Հայաստանի դրոշները հիշեցնում էին, որ 120.000 հայ բլոկադայի մեջ են»,- գրել է Պաչաջյանը:
 
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ընտրանին այդ խաղում 0-5 հաշվով պարտություն է կրել:

 

  • Կիսվել: