կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Սեպտեմբերի 2-ին Եռաբլուրում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը

Սեպտեմբերի 2-ին Եռաբլուրում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի կունենա «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Արարիչ» հասարակական կազմակերպությունը:

«Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին, բոլորին հրավիրում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը։

Հուշակոթողը նվիրված է Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների, Արցախում հանգչող մեր հայրենակիցների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների անմար հիշատակին։

Արարողության շրջանակում կիրականացվի խաչքարերի օրհնության կարգ, իսկ հուշակոթողի պատվանդանին կզետեղվեն ծաղիկներ»,- նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: