կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կազատվեն քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարից

Սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կազատվեն քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարից

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում․

  • մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում,
  • Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում,
  • Ծառայության գլխամասային գրասենյակում,
  • ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։

Ծառայությունը նաև հայտնում է, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում։ 

  • Կիսվել: