Սամվել Շահրամանյանի այսօրվա հարցաքննությունը կրել է ձևական բնույթ. փաստաբան
Սամվել Շահրամանյանի այսօրվա հարցաքննությունը, ըստ իս, կրել է ձևական բնույթ և ընդամենը ցուցադրական հետևանք էր երեկվա դատական նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը:
Նա հավելել է, որ լրացուցիչ այլ տեղեկություններ հայտնել չի կարող:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ Բագրատ Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։


