ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սամվել Բաբայանը զբաղվածության պատճառով չի եկել արցախցիների հետ հանիպմանը. կուսակցության անդամ

Սամվել Բաբայանը զբաղվածության պատճառով չի եկել արցախցիների հետ հանիպմանը. կուսակցության անդամ

Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազատության հրապարակում արցախցիների հետ հանդիպման էին եկել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցության ներկայացուցիչները, սակայն ինքը՝ Սամվել Բաբայանը չէր եկել:

Հարցին, թե ինչու Սամվել Բաբայանը չկա, հարկի չի՞ համարել գալ, նրա կուսակիցները պատասխանեցին, որ «զբաղվածության հարց կար, մենք լիազորված ենք իր անունից: Այստեղ հարկ համարելու բան կարծում եմ ընդհանրապես չկա: Մարտի 29-ին պարոն Բաբայանը ներկա էր և շարունակում է ամեն ինչում ներկա գտնվել:

Բոլորդ էլ ծանոթ եք նրա տված հարցազրույցներին և այն տեսակետները, որ արտահայտել է՝ ամբողջովին գտնվում այս տրամաբանության մեջ: Իսկ «հարկ համարել չհամարելը» ես ինչ-որ տեղ տեղին  չեմ համարում, քանի որ այս նույն տրամաբանության մեջ կատարվում են աշխատանքներ, իսկ հանդիպման վերջում ավելի կոնկրետ մեր կողմից հանդիպման արդյունքների մասին կասվի»:

  • Կիսվել: