Սահակյանը խորհրդակցություններ է անցկացրել Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նորագյուղ համայնքում՝ Ասկերանի շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են շրջանում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարիմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: