հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանից

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պաշտպանից

Բաքվում ապօրինի գերեվարված՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատական ֆարսի ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է ադրբեջանցի պաշտպանից, և որ իր իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը: 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դատական նիստի սկզբում Արցախի նախկին պետնախարարը և նրա փաստաբան Աբրահամ Բերմանը խնդրել են պայմաններ ստեղծել առանձին հանդիպման համար։ Բաքվի դատարանը բավարարել է միջնորդությունը, որից հետո ընդմիջում է հայտարարվել։ 

  • Կիսվել: