հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ռուբեն Վարդանյանին նոր շինծու մեղադրանք են ներկայացրել

Ռուբեն Վարդանյանին նոր շինծու մեղադրանք են ներկայացրել

Ադրբեջանը նոր «մեղադրանք» է ներկայացրել Բաքվում ապօրինի պատանդառված՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուբեն Վարդանյանին այժմ էլ «մեղադրել են» արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելու մեջ»։

Նշվում է նաև, որ հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 17-ին։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ դատական հերթական ֆարսի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ադրբեջանցի պաշտպանից, և որ իր իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։

Հիշեցնենք նաև, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածներով։

 

  • Կիսվել: