Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել. հաջորդ «նիստը» նախատեսված է ապրիլի 1-ին
Բաքվում հերթական «դատական նիստի» ընթացքում Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել վերանայել արձանագրությունները և դրանց կից ձայնագրությունը. դատավորը բավարարել է այն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արցախի նախկին պետնախարարի «գործով» հաջորդ «նիստը» նախատեսված է ապրիլի 1-ին։