երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ շինծու դատական նիստը կկայանա փետրվարի 25-ին

Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ շինծու դատական նիստը կկայանա փետրվարի 25-ին

Բաքվում ապօրինի բանտարկված՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ շինծու դատական նիստը կկայանա փետրվարի 25-ին:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը Բաքվում ընթացող դատական նիստում այսօր միջնորդություն են ներկայացրել դատավորների կազմի ինքնաբացարկի վերաբերյալ:

Մեղադրող կողմը կոչ է արել առանց քննարկման մերժել բացարկի միջնորդությունը։

Նշվում է նաև, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել դատավորի հարցերին՝ ի նշան բողոքի:

Հիշեցնենք, որ նախկին դատական ֆարսը տեղի էր ունեցել փետրվարի 13-ին։

Նշենք նաև, որ Ադրբեջանը նոր «մեղադրանք» է ներկայացրել Բաքվում ապօրինի պատանդառված՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Ռուբեն Վարդանյանը, ըստ դատական ֆարսի, «մեղադրվում է» արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների դեմ այսպես կոչված «Նեմեսիս-2» հորինված ահաբեկչական գործողություն նախաձեռնելու մեջ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախկին պետնախարար, գերի Ռուբեն Վարդանյանը դատական ֆարսի ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է ադրբեջանցի պաշտպանից, և որ իր իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։

  • Կիսվել: