ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ կեղծ դատական նիստը՝ փետրվարի 13-ին

Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ կեղծ դատական նիստը՝ փետրվարի 13-ին

Այսօր Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարությունը:

Ռուբեն Վարդանյանի փաստաբանները բողոքել են դատարանի գործողությունների դեմ՝  հայտարարելով, որ դատավորները շահագրգռված են Արցախի նախկին պետնախարարի քրեական հետապնդմամբ, հետևաբար այս կազմով արդար դատաքննություն լինել չի կարող։ Բաքվի խամաճիկային դատարանը, սակայն, անտեսել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանի արդարացի բողոքը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ կեղծ դատական նիստը նշանակվել է փետրվարի 13-ին:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է պատերազմ վարելու, ահաբեկչության, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների մեջ։

Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է:  Արցախի նախկին նախագահների և մյուսների գործի հաջորդ նիստը փետրվարի 11-ին է: 

 

 

  • Կիսվել: