Պետք է հասնել իրական լուծման՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը. Կանադայի ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը մնում է չլուծված։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին:
՛՛Կանադայի կոչը վճռորոշ նշանակություն ունի այս հարցի` համաշխարհային օրակարգում առաջնային մնալու համար:
Հելսինկյան սկզբունքներով առաջնորդվող իրական բանակցությունների միջոցով՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը, պետք է հասնել հիմնական լուծման՛՛,-նշել է նա: