հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Պետդեպը  հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումը

Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումը

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումը` նշելով.  «Եթե որևէ արձագանք ունենանք այդ մասով, ձեզ տեղյակ կպահենք»:

 Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել  Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը։

  • Կիսվել: