երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Պետական ֆինանսավորման տրամադրման համար ավելի քան 45 հազար քառակուսի մետր տարածքով ջերմոցներ են ներկայացվել

Պետական ֆինանսավորման տրամադրման համար ավելի քան 45 հազար քառակուսի մետր տարածքով ջերմոցներ են ներկայացվել

Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում՝ ջերմոցային տնտեսությունների պետական ֆինանասական աջակցության ծրագրի համար ընդհանուր առմամբ գրանցվել է 191 աջակցության հայտ՝ 57 հազար 711 քառակուսի մետր ջերմոցի համար: Այս մասին տեղեկացրին Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից:

Տեղեկատվության համաձայն՝ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանի հրամանով ստեղծված հանձնաժողովն ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսներին թվով 33 համայնքներում ստուգումներ է  իրականացրել՝ նվազագույնը 100 քառ. մետր ջեռուցվող և չջեռուցվող ջերմոցային տնտեսություններին, 1 քառ. մետրի դիմաց, համապատասխանաբար, 600 և 300 դրամ ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրի շրջանակում:
 
Գերատեսչական հանձնաժողովի ստուգումների արդյունքում՝ դրական եզրակացություն է ստացել թվով 166 շահառու (հայտեր)՝ 45 հազար 512 քառ. մետր տարածքով ջերմոցի համար:
 
Դրական եզրակացություն ստացած հողօգտագործողների անվանացանկը ներկայացվել է Արցախի հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ՝ ֆինասավորման գործընթացի մեկնարկի նպատակով:

  • Կիսվել: