Փաշինյանը հերթական անգամ չարաչար սխալվում է. Արտակ Բեգլարյան
Փաշինյանը հերթական անգամ չարաչար սխալվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով արցախցիների՝ Արցախ վերադառնալու մասին Փաշինյանի հայտարարությանը:
՛՛Եթե Փաշինյանին իրոք թվում է, թե՝
1. Արցախի ժողովրդի վերադարձը Արցախ և ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում համադրելի են՝ կարգավիճակի, պատճառների, իրավական հիմքերի և այլ էական չափանիշներով,
2. Ինքը կարող է զիջել կամ վաճառել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը,
3. Արցախի ժողովրդի վերադարձի անսակարկելի իրավունքի հետ ադրբեջանական անհիմն պահանջների հանցավոր հավասարեցումը նվազեցնում է վերջինիս նշանակությունը և վախեցնում է Ալիևին,
4. Ցեղասպանության լեգիտիմացման այդ հերթական քայլը նվազեցնում է ադրբեջանական նոր ագրեսիայի ու պահանջների հավանականությունը,
Ապա Փաշինյանը հերթական անգամ չարաչար սխալվում է:
Հ.Գ. Մեկնաբանությամբ տեղադրում եմ Արցախ Միության մանրամասն հիմնավորումը, թե ինչու այդ երկու երևույթներն ընդհանրապես համադրելի չեն՛՛,-նշել է նա:



