ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Փաշինյանն Ադրբեջանին կոչ արեց չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ՝ որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ

Փաշինյանն Ադրբեջանին կոչ արեց չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը ԼՂ՝ որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին կոչ է անում չարգելափակել Հայաստանի կառավարության ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ։

 Հայաստանի վարչապետն այս մասին ասաց Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում։
 
Փաշինյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարական աշխատանքային խմբի որոշմամբ Լեռնային Ղարաբաղ  ուղարկված 361 տոննա հումանիտար օգնությունը շարունակում է գտնվել Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որովհետև Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ապօրինաբար արգելափակում է այդ հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

«Որպես խաղաղության օրակարգին նվիրվածության քայլ՝ կոչ եմ անում նաև չարգելափակել Հայաստանի ուղարկած հումանիտար բեռի մուտքը Լեռնային Ղարաբաղ Լաչինի միջանցքով, առավելևս, որ բեռի անցմանը խոչընդոտելը 2020 թվականի նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կոպիտ խախտում է»,- հայտարարեց Փաշինյանը։

 
 

  • Կիսվել: