ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունը ձևավորած քաղաքացիները․ Արցախի նախագահ

Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունը ձևավորած քաղաքացիները․ Արցախի նախագահ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ունի դիրքորոշում, որը, սակայն, այս պահին նպատակահարմար չի համարում հանրայնացնել։ Այս մասին Ազատության հրապարակում տեղադրված վրանում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
 
«Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունը ձևավորած քաղաքացիները։ Մենք ունենք մեր դիրքորոշումը, որն այս պահին ճիշտ չեմ գտնում հանրայանացնել։ Այո՛, ես ունեմ ՀՀ անձնագիր, սակայն որպես Արցախի պաշտոնյա` կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել»,– պարզաբանեց նա։
 
 

  • Կիսվել: