կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Փարատելով Վեհափառի մտահոգությունները՝ վստահեցրեցի, որ Հայոց բանակը կարողանում է լիարժեքորեն կատարել իր առջև դրված խնդիրը. Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Առաջինի հետ

Փարատելով Վեհափառի մտահոգությունները՝ վստահեցրեցի, որ Հայոց բանակը կարողանում է լիարժեքորեն կատարել իր առջև դրված խնդիրը. Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Առաջինի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինի հետ:

Նա նշել է. ՛՛Փարատելով Վեհափառի մտահոգությունները՝ վստահեցրեցի, որ Հայոց բանակը կարողանում է լիարժեքորեն կատարել իր առջև դրված խնդիրը՝ անառիկ պահելով հայրենիքի սահմանները:

Զրույցի ընթացքում Արցախում բնակվող քույրերի ու եղբայրների կողմից զորակցություն եմ հայտնել լիբանանահայությանը՝ ստեղծված ծանր ու դժվարին իրավիճակից շուտափույթ ելք գտնելու մաղթանքով՛:

 

  • Կիսվել: