երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Որոշում կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ. ԱՀ նախագահ

Որոշում կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ. ԱՀ նախագահ

Որոշում է կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի ուխտավայրեր հանդիսացող Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ։ Այս մասին հայտնռլ է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա,մասնավոևապես, նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր 120 օր է, ինչ Արցախը լիակատար շրջափակման պայմաններում մաքառում է իր արժանապատիվ գոյության համար՝ ի հեճուկս աշխարհի անտարբեր լռության և ոչինչ չասող հայտարարությունների: Մեզ պարտադրվող այդ իրականությունը շարունակաբար հիասթափեցնում, բայց և ավելի ամուր է դարձնում մեր հերոս ժողովրդին:

Ստեղծված իրավիճակի շուրջ պարբերաբար զրույցներ եմ ունենում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Իսկ երեկ մեր ունեցած զրույցի ընթացքում նրա առաջարկով որոշում կայացվեց վերականգնել անվճար երթևեկությունը դեպի մեր դարավոր ուխտավայրեր հանդիսացող Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ: Դարձը մեր ազգային ավանդույթներին ու հոգևոր արժեքներին, նրանց նորովի վերարժևորումը ուժ և ամրություն կներարկեն մեզ՝ դիմակայելու այս ծանր փորձությանը ևս»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: