Նիկոլ Փաշինյանի ասելով չէ Արցախի խնդիրը փակվում կամ բացվում. Աշոտ Ղուլյան
Նիկոլ Փաշինյանի ասելով չի Արցախի խնդիրը փակվում կամ բացվում, իսկ ինչ մնում է այն թեմային, որ նախկինում այսպես էր լուծված, կամ այնպես էր լուծված արցախյան հարցը, ես խորհուրդ կտայի և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ «Քաղաքացիական պայմանագրի» բոլոր մյուս անդամներին նորից վերադառնալ 2018 թվականի իրենց ելույթներին, Ստեփանակերտում իրենց հանդիպումներին և ելույթներին, և այս ամենը ոչ մեկը չի կարող հիշողությունից ջնջել: Այս մասին այսօր Ազատության հրապարակում արցախցիների իրավունքների պաշտպանությանը նվիրված հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:
Նա, մասնավորապես, նշեդ. «Այսօր փորձում են այս բոլոր ձախողումները բարդել նախկինների, արցախցիների, աշխարհաքաղաքական մյուս դերակատարների վրա: Իհարկե բոլորս էլ, եթե իրավիճակն այսպիսին է, մեղք ունենք, բայց գլխավոր մեղքն օրվա իշխանություններին է, օրվա պատասխանատուինը»: