Նախօրեին Արցախ է վերադարձել 114 փախստական․ ՌԴ ՊՆ
Նախօրեին ռուս խաղաղապահներիկ ուղեկցությամբ Արցախ է վերադարձել 114 փախստական։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից։
Ընդհանուր առմամբ Արցախ՝ մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 116 մարդ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Այս նյութը հասանելի է նաևРусский