ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Նախագահ Շահրամանյանը չի դիմել վարչապետին, որ իրեն ընդունի, նստեն խոսեն, և չի բացառվում, որ վարչապետն էլ նրա գործունեությունը կասեցրել է. Արցախցի

Նախագահ Շահրամանյանը չի դիմել վարչապետին, որ իրեն ընդունի, նստեն խոսեն, և չի բացառվում, որ վարչապետն էլ նրա գործունեությունը կասեցրել է. Արցախցի

Մենք դեմ ենք մայիսի 21-ին Արցախի նախագահի որևէ թեկնածության. լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի Նահապետ Սարգսյանը, ով նույնպես մասնակցում էր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ փակ հանդիպմանը։

«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 10-ին նախագահի պաշտոնը ստնաձնելու ժամանակ ձեռքը դրել է Սահմանադրությանը և երդվել, որ տեր է կանգնելու այս ժողովրդին։ Այստեղից արդեն, որ չենք գտնվում մեր Արցախում, այն կարծիքին եմ, որ պետք է քննարկվի այդ հարցը։ Ոչ ոք չի ասում՝ Արցախի Հանրապետությունը պետք է լուծարվի, մեծ քննարկման արդյունքում մենք մեր պատասխանը 20 օրից հետո կասենք»,-ասաց Նահապետյանը։

Հարցին, թե Շահրամանյանի գործողություններից գո՞հ են՝ պատասխանեց. «Տեսնում ենք, որ իր գործունեությունը կասեցված է, թե ում կողմից՝ չեմ կարող ասել»։ Գուցե ՀՀ իշխանությունների՞ կողմից՝ պատասխանեց.  

«Չի բացառվում, որ կարող է կասեցնել նաև վարչապետը, նա բառացիորեն ասում է՝ պետության մեջ պետություն չի լինելու։ Ես ոչ դատել եմ, ոչ քննադատել եմ, ոչ համաձայն եմ։ Սպասում եմ լայն քննարկումների, որ հասկանանք իրականում ՀՀ կառավարությանը դե՞մ է նրան, որ լինի, թե՞ ոչ»։

Արցախցին նշեց, որ իրենց նախագահ Շահրամանյանը չի դիմել վարչապետին, որ իրեն ընդունի, որ նստեն խոսեն։

Արցախցին նշեց՝ ինքը Սամվել Բաբայանի կողմնակիցը չի. «Տպավորություն մի ստեղծեք, որ մենք ինչ-որ մեկի թեզը պաշտպանում ենք։ Մեզ որևիցե մեկի հետ կապողին մենք վիրավորել ենք ամենավերջին կարգի, ու ոչ մեկ չի կարողացել գալ և ասել, թե ինչու եք տենց անում, ինչի եք նման բան գրում»,-ասաց նա։

  • Կիսվել: