ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Նախաձեռնող խումբը մնալու է այստեղ. եթե պահանջները չբավարարվեն հստակ գործողություների կանցնենք. Նժդեհ Իսկանդարյան

Նախաձեռնող խումբը մնալու է այստեղ. եթե պահանջները չբավարարվեն հստակ գործողություների կանցնենք. Նժդեհ Իսկանդարյան

Կա հետագա քայլերի 2 տարբերակ. առաջին՝ կառավարությունն ունի 2 շաբաթ ժամանակ՝ փոխելու իր որոշումները, հակառակ դեպքում հավաքվելու ենք այստեղ՝ իրականացնելու հետագա անելիքները և 2-րդ տարբերակ՝ նախաձեռնող խումբը մնալու է Ազատության հրապարակում, ձևավորելու է շտաբ, իրականացնելու է ամենօրյա իրազեկման ակցիաներ, իշխանութունը ունի մեկ շաբաթ ժամանակ, եթե ոչ՝ մենք կազմակերպելու ենք ավելի մեծ հանրահավաք եւ անցնելու ենք հստակ գործողությունների:

Այս մասին այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասել է արցախցիների իրավունքների պաշտպանության անդամ Նժդեհ Իսկանդարյանը:

Նշենք, որ տեղահանված արցախցիները պահանջում են ապրիլի 1-ից չկրճատել «40.000+10.000 դրամ» նպաստ ստացող քաղաքացիների թիվը:

 

  • Կիսվել: