երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Միջազգային հանրության օգնությամբ է միայն հնարավոր անվտանգ վերադարձը հայրենիք. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Միջազգային հանրության օգնությամբ է միայն հնարավոր անվտանգ վերադարձը հայրենիք. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումները հանգեցրել են հումանիտար աղետի։

Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը:շ

Կոնգրեսականը ընդգծել է, որ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության, բոլոր հայերը պետք է փոխհատուցում ստանան իրենց կրած ահռելի կորուստների համար։

ԱՄՆ Կոնգրեսականը նշել է նաև, որ ներկայացրել է երկկուսակցական օրինագիծ, ինչը նախատեսում է ադրբեջանական ակտիվների բռնագանձում և փոխանցում տեղահանված հայերին։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը բարձր է գնահատել և ողջունել Ադամ Շիֆի արդարադատ հայտարարությունը և ներկայացրած ճշմարտախորհուրդ օրինագիծը։

«Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումները հանցագործություն են ոչ միայն հայի, այլ ողջ մարդկության դեմ, որոնք համարժեք պատասխանի չստանալու և պատիժ չկրելու դեպքում խթան են հանդիսանալու նոր, առավել դաժան հանցագործությունների։
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը կոչ է անում միջազգային հանրությանն ու միջազգային իրավական սյուբեկտ հանդիսացող բոլոր կառույցներին միանալ գործին և պայքարել անհրաժեշտ արդյունքի և արդարության հասնելու համար։

Միջազգային հանրության օգնության և միասնական ջանքերի շնորհիվ միայն հնարավոր կլինի վերականգնել արցախահայերիս ոտնահարված իրավունքներն ու ապահովել մեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձը հայրենիք»,- ասված է միության սոցցանցի էջում արված հրապարակման մեջ:

  • Կիսվել: