ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մեզ պետք է միավորվել, ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին․ Արցախի նախագահ

Մեզ պետք է միավորվել, ամենակարևորը՝ մասնակցել մարտական գործողություններին․ Արցախի նախագահ

Մենք հավատում ենք որ հաղթելու ենք, մեզ պետք է համախմբվել, միավորվել, և ամենակարևորը մասնակցել մարտական գործողություններին։

Այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի ժամանակ։

<Ակնկալում եմ իմ եղբայների ակտիվ մասնակցությունը, սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների։ Օրհասական պահն է այսօր, հայրնեիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու փոխարենը անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու, մենք պետք է պատվով շարունակենք ապրել, դրա համար կոչ եմ անում, ոչ միայն նյութական, որի համար շնորհակալ եմ, այլև ֆիզիկական ներկայությունը>,- նշեց նախագահը։

  • Կիսվել: