շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»

Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան»

Transparency International միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միանում են ՀԲԸՄ և այլ կազմակերպություններին՝ կոչ անելով դադարեցնել Բաքվում պահվող հայ ռազմագերիների և ապօրինի կալանավորվածների նկատմամբ Ադրբեջանի քաղաքական հետապնդումները։

«Մեզ առանձնապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքը. նա հացադուլի մեջ է՝ հուսահատորեն դիմելով միջազգային հանրությանը միջամտելու Ադրբեջանի կողմից օրենքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում հունվարի 17-ին մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը, որն ընթանում է փակ ռեժիմով՝ Բաքվի զինվորական դատարանում։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին:

  • Կիսվել: